ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արա Զոհրաբյանը ներկայացրել է 2020-ին կորոնավիրուսի հետևանքով մահացությունների պաշտոնական վիճակագրական տվյալներ
19:16, 16.10.2021 | mamul.am
4185 | 4

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի գրառումը. «ՔՈՎԻԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՀԵՐԻ 2020Թ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր ներկայացնելու եմ ձեզ պաշտոնական վիճակագրական տվյալներ 2020 թվական մահացությունների վերաբերյալ։

Հայաստանում 2020 թվականին տարբեր պատճառներից մահացել է 36170 մարդ: Եթե այս թիվը բաժանենք տարվա օրերի վրա, ապա կստանանք, որ Հայաստանում օրական միջինը մահացել է 99 մարդ:

2020 թվականին քովիդից Հայաստանում մահացել է 3545 մարդ:

Փորձենք հասկանալ այս մահերի վիճակագրությունը՝ ըստ տարիքային խմբերի:

0-4 տարեկան խմբում մահացել է 0 մարդ.

5-14 տարեկան խմբում մահացել է 0 մարդ.

15-19 տարեկան խմբում մահացել է 1 մարդ, ընդհանուր Քովիդ մահերի թվում՝ 0,03%

20-29 տարեկան խմբում մահացել է 7 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 0,2%

30-39 տարեկան խմբում մահացել է 27 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 0,76%

40-49 տարեկան խմբում մահացել է 103 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 2,9%

50-59 տարեկան խմբում մահացել է 402 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 11,3%

60-69 տարեկան խմբում մահացել է 1068 մարդ, ընդհանուր մահերի թվում՝ 30,13%

70-ից բարձրերի խմբում մահացել է 1937մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 54,6%

Ի՞նչ է ստացվում, 60-ից բարձր տարիքի անձանց խմբում քովիդից մահացածների տոկոսը կազմում է մոտ 85 տոկոս, իսկ առողջապահության նախարարի այս հրամանով ճնշումների հիմնական թիրախը աշխատող մարդիկ են:

Ի՞նչ իմաստ ունի երիտասարդներին ստիպել պատվաստվել։

Ինչու չի այդ էներգիան և միջոցները ծախսվում մարդկանց բուժումը ժամանակին և արդյունավետ կազմակերպելու համար:

Վարչարարությունը չի հասնում խոցելի խմբերին:

Մենք բազմաթիվ հարցումներ ենք կատարել առողջապահության նախարարությանը: Պատասխանների մի մասը ստացել ենք: Մասնագետներն աշխատում են այդ տվյալների հետ: Դեռ չենք ստացել քովիդից մահացածների ուղեկցող հիվանդությունների մասին տեղեկությունները: Ուզում եմ նաև հիշեցնել, որ քովիդով վարակված մարդկանց 2 տոկոսն է մահանում: Այս վիճակագրությունն ինչպես ամբողջ աշխարհում է, այնպես էլ՝ Հայաստանում:
Հիշեցնում եմ, որ Ազատ կամք նախաձեռնությունը դեմ է պատվաստման ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր