ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրիայում վիճակը կրկին կտրուկ լարվում է։
Թուրքերը ակնհայտ նախապատրաստվում են ներխուժել Հալեպի ուղղությամբ։ Այս իրավիճակը սպառնում է դառնալ վերջին տարիների ամենախոշոր ռազմական ապակայունացումը տարածաշրջանում։
Ասադի բանակը շտապ տեղակայում է թուրքական հարվածի ուղղությամբ ծանր զրահատեխնիկա։
Ռուսները գրեթե 24-ժամյա ռեժիմով ռմբակոծում են իբր թուրքամետ ահաբեկիչների (իսկ իրականում թուրքական կանոնավոր բանակի) կայանները և կենդանի ուժը։
Թուրքերը բացահայտ մեղադրում են ռուսներին և ասադականներին հակաթուրքական հարձակումների մեջ։
Մի խոսքով, Էրդողանը կրկին խառնում է տարածաշրջանում իրավիճակը «Մեծ Խաղի» կանոններին համաձայն»։