Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանոն չկա… Ափսոս…
Վանոյի չլինելը, թող ինձ ներեն հարազատները, այս իշխանության քննությունն է։
Վանոն պետք է հուղարկավորվի Կոմիտասի պանթեոնում։
Դժվար է պատկերացնել գերեզման՝ Անդրանիկ Մարգարյանի նման անգույն գործչի հետ նույն տարածքում, բայց Վանոն վաստակել է Կոմիտասի, Տերյանի, Սարյանի, Մաթևոսյանի և մյուսների կողքին լինելու իրավունքը։
Տխուր է… Շատ…»։