ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Տեղում ՔՊ-ականները մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են». Դանիել Իոաննիսյան
11:54, 17.10.2021 | mamul.am
3649 | 1

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ներակայցուցիչները`
1. Մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»։
2. Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած են։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։
3. Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Օրինակ` Հայփոստի շենքի վրայի այս ահռելի պաստառը։
4. Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը։
«Անկախ դիտորդը» շարունակում է աշխատել թե՜ Տեղում և թե մյուս բնակավայրերում։ Ժամը 12։00-ին մանրամասները կներկայացնեմ Գորիսում կայանալիք ճեպազրույցիս ժամանակ»:

Ընտրախախտումներ Տեղ համայնքում
Ընտրախախտումներ Տեղ համայնքում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր