Հոկտեմբերի 16-ին, ժամը 23։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական զինուժի կրակոցների հետեւանքով: Նշենք, որ 2 օր առաջ էլ թշնամու կրակոցներից բռնկված հրդեհի արդյունքում այրվել էր 5000 հակ անասնակեր: |