ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Վանոն ապրեց և գործեց ատելության և պաշտանմունքի հորձանուտում». Նարինե Մկրտչյան
17:24, 17.10.2021 | mamul.am
2589 | 0

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վանո Սիրադեղյանն է մահացել: Մարդիկ կան, որոնց մահվան հետ նրանց անունն ու կյանքն անհնար է կողք կողքի դնել: Վանոն այդպիսին է: Որքան էլ նրան չենք տեսել, լսել կարդացել տարագրությունից հետո վերջին 21 տարիներին, ամեն դեպքում, նրա կերպարը պարբերաբար հանրային քննարկումների կենտրոնում է եղել:
Իր՝ ոչ միանշանակ ընդունվող մարդկային և քաղաքական կյանքում Վանոն միշտ էլ մնաց վառ ու տարբերվող: Վանոյի նկատմամբ հանրության վերաբերմունքը իրարամերժ ու հակասական է եղել թե՛ նրա կենդանության ժամանակ, թե՛ նաև նրա մահվանից հետո այս 1-2 օրում: Նրան հայավարի են վերաբերում. կա՛մ ատում են, կա՛մ պաշտում: Երրորդ ճանապարհ չկա հայ ժողովրդի մեծամասնության համար, չկա նաև նրա կյանքն ու քաղաքական գործունեությունը սթափ, սառը գնահատելու, նրա ներդրումը հայոց անկախ պետականության մեջ արժևորելու ձգտումը: Վստահ չեմ, որ այդ ձգտումը երբևէ կարթնանա հայ ժողովրդի կյանքում, որը 3000 տարի շարունակ միայն մահվան ժամանակն է ափսոսում ու գնահատում մարդուն և մահվան օրն էլ շարունակում ատել նրան:
Վանոն ապրեց և գործեց այդ ատելության և պաշտանմունքի հորձանուտում: Եվ նույնիսկ մահը չկանգնեցրեց այս հորձանքը: Եվ այս անկանգ հորձանքում դժվար է տեսնել-զգալ այն մեծ սերն ու ցավը, որ նա զգում էր Հայաստանի հանդեպ: Այդ մեծ սերն ու ցավն էլ նա տարավ իր հետ: Այդ սերն ու ցավն էլ նա թողեց մեզ՝ ապրողներիս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր