Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում: աԱյս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել: Կրակոցի հետքեր են հայտնաբերվել նաև խաղասրահի մուտքի դռան, դռան ապակու, սրահում տեղադրված պաղպաղակի սարքի և բազալտե աստիճանի վրա: Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ կրակոցները արձակել է Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 43-ամյա Սուրեն Գրիգորյանը: Կրակոցների արդյունքում տուժածներ չկան, իսկ Ս. Գրիգորյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Փաստի առթիվ խուլիգանություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: |