ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 485.86, EUR 548.34, RUB 6.48, GBP 648.04
+4 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Խախտելով ԸՕ քարոզչություն իրականացնելու արգելքը՝ փակցրել են ՔՊ-ի պաստառներ». Վարդևան Հակոբյան
13:12, 17.10.2021
1761 | 0

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանը հայտարարություն է տարածել. «2021 թվականի 16-ի լույս 17-ի գիշերը թիվ 4, 37, 40, 41 դպրոցների , «Ընտանիք» հասարակական կազմակերպության, «Անի» մանկապարտեզի և ընտրատեղամաս հանդիսացող այլ տարածքների մերձակայքում, խախտելով ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված քարոզչություն իրականացնելու արգելքը, փակցրել են Քաղաքացիական Պայմանգիր կուսակցության ներկայացուցիչ՝ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի և թիվ 4 քվեաթերթիկի լուսանկարներով գովազդային պաստառներ:
Թույլ տրված օրինախախտման մասին 17.10.2021թ. ժամը 09.30-ի սահմաններում իրազեկում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր