ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Իշխանությունը փող է բաժանում, որ յուրայինները դառնան ՏԻՄ ղեկավարներ». Սուրեն Սուրենյանց
15:46, 17.10.2021 | mamul.am
2263 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դրանք սոցաջակցություններ են. Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն` 50000 դրամ բաժանելու մասին
Տեսեք իրավիճակի ողբերգականությունը։ Երբ ԱԺ ընտրություններւց առաջ նման «սոցաջակցություններ» բաժանել էին Գորիսի քաղաքապետարանում, բոլորի վրա` քաղաքապետից սկսած, քրգործ հարուցվեց ընտրակաշառքի գործով։ Հիմա, ՔՊ-ի պարագայում, ընտրակաշառք բառը դարձել է քաղաքակիրթ «սոցաջակցություններ» տերմին։ Մի խոսքով, իշխանությունը փող է բաժանում, որպեսզի յուրայինները դառնան ՏԻՄ ղեկավարներ։ «Արտառոց, արդար ընտրություններ» են, կարևորը դա է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր