«Անկախ դիտորդ» դաշինքն ահազանգ է ստացել, որ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի կադրերի բաժնից զանգահարել են նույն պոլիկլինիկայի աշխատակցին և պահանջել, որ ներկայանա քվեարկության և քվեարկի Շիրակի մարզպետ, համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու Հովհաննես Հարությունյանի օգտին։ Քաղաքացուն զգուշացրել են, թե իբր կպարզեն՝ ում օգտին է քվեարկել։ |