ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
10 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է. կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունն Արցախում
19:06, 17.10.2021 | mamul.am
2003 | 0

Արցախում հոկտեմբերի 16-ին կատարվել է 141 թեստավորում, ինչի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել:

Ինչպես տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր։ Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 36-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
«Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 367 քաղաքացու հետազոտություն, որից 1348-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։



Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր