ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
ՏԻՄ ընտրություններում քվեարկության գործընթացն ավարտվեց
20:08, 17.10.2021 | mamul.am
2495 | 0

ՏԻՄ ընտրություններում 20:00-ին քվեարկության գործընթացն ավարտվեց, ընտրատեղամասերում քվեարկությունը դադարեցվել է, մեկնարկել է քվեաթերթիկների հաշվման գործընթացը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի 3 մարզերի 6 համայնքներում` Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղ համայնքում և Դիլիջանում այսօր` հոկտեմբերի 17-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ են։
Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք`«Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածու:
Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և «Առուշ Առուշանյան» դաշինքը։
Մեղրիում պայքարելու է 4 քաղաքական ուժ՝ «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Սյունիքի մարզի Տաթև համայնքում թեկնածուներ են առաջադրել «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Տեղ համայնքում պայքարելու է ընդամենը երկու կուսակցություն՝ «Ապրելու երկիր»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Դիլիջանում պայքարելու է 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր