ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացված ահազանգերը կամփոփվեն և իրավասու մարմիններին կուղարկվեն»․ ՄԻՊ
22:36, 17.10.2021 | mamul.am
2286 | 0

Հոկտեմբերի 17-ին՝ Գյումրի, Գորիս և այլ համայնքների տեղական ինքնակավարման մարմինների ընտրությունների օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների մշտադիտարկում, ինչպես նաև ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերը:
Օրվա ընթացքում համատեղ աշխատանք է իրականացվել ԿԸՀ-ի հետ՝ կապված քաղաքացիների ընտրական իրավունքների երաշխավորման հետ:
Արձանագրված խնդիրները կամփոփվեն և իրավասու մարմիններին կուղարկվեն գրություններ, այդ թվում՝ կապված Տեղ համայնքում ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման հրապարակային տվյալները ստուգելու, Ոստիկանության կողմից Գորիս քաղաքում «Առուշ Առուշանյան դաշինքի» շտաբի մուտքը փակելու հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր