ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-1 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+6 °C
Գյումրիում ամփոփվել են 51 ընտրատեղամասերի արդյունքները
23:12, 17.10.2021
4205 | 0

Գյումրիի 51 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն, ըստ նախնական տվյալների, առաջատարը «Բալասանյան» դաշինքն է՝ 36,64 տոկոսով։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է ընտրողների 29.09 տոկոսը։ Երրորդ տեղում «Զարթոնքն» է՝ 11,72 տոկոսով։ Ամենաքիչ ձայներն ստացել է «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը։ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր 10 քաղաքական ուժ։

Նշենք, որ Գյումրիում ընտրելու իրավունք ուներ շուրջ 125 հազար քաղաքացի, այնինչ ընտրություններին մասնակցել է 26 հազար 417 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 24,14 %-ը։

Գյումրիում ամփոփվել են 51 ընտրատեղամասերի արդյունքները
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր