ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մարտնչող տգիտությունը Մոսկվայից սպառնում է մեզ». Հայկ Մարտիրոսյան
03:18, 18.10.2021 | mamul.am
8650 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարտնչող տգիտությունը Մոսկվայից սպառնում է մեզ:
Պատրաստվե՛ք: Պատռելու է մեր դիմակները, մերկացնելու է մեր մեղկությունը և գամելու է մեզ անարգանքի սյունին:
Պարզվելու է, որ ես ոչ միայն կնամոլ եմ, այլև մկրատամոլ: Նաև` հողամոլ, տեքստիլամոլ և գալակտիկամոլ:
Արա Պապյանը կանադական հատուկ ծառայությունների ծպտյալ գեներալ է, կանադական ինսունյոթերորդ բանակային կորպուսի հակահայկական գաղտնի հրամանատար:
Իսկ Ժիրայր Սեֆիլյանը, պարզվելու է, որ Շուշիում երբևէ չի եղել: Փոխարենը Բեյրութի բլուրների վրա 30 տարի սուրճ է խմել և միայն ծովով հիացել:
Եվ որ բոլորս, բայց հատկապես՝ ես, Սորոսի փողերով ենք տուն պահում:
Ու պարզվելու է, որ մենք համաշխարհային իմպերիալիզմի և հակամարդկային մի տերության գործակալներ ենք: Մի խոսքով ամեն բան ջրի երես է դուրս գալու ու չկա էլ փրկություն:
Մեզ ու հատկապես, ինձ` մերկացնելու են Լուբյանկայից: Ու դա, ինչպես հայտարարվել է` անելու են առանց խնայելու: Ի՞նչ անենք, էլ ո՞նց ապրենք:
Խաչիկ-Ալեքսանդր, պրաշու ծեբյա, պամիլույ նաս: Պրաշու ծեբյա, նէ րասսկազիվայ վսեմու սվետու կտօ մի: Նէ գավարի կակոյ յա պլախօյ, կակիյե պլախիյե վեշչի յա ձելայու: Նէ բուծ նաստօլկօ ժեստոկիմ, մի ժէ տօժե լյուձի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր