ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 487.98, EUR 552.69, RUB 6.60, GBP 649.60
+4 °C, +4 °C ... +17 °C Վաղը`+8 °C
«Գորիսում՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, Տեղում՝ ՔՊ-ն մի շարք ընտրախախտումներ են կատարել». Դ. Իոաննիսյան
11:00, 18.10.2021
1890 | 3

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիս և Տեղ՝ տարբեր համայնքներ, տարբեր կուսակցություններ ու տարբեր ընտրություններ, բայց նման մեթոդներ․ Գորիսի քաղաքապետարանը «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին և Տեղի համայնքապետարանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին ճիշտ նույն կերպ են չարաշահել վարչական ռեսուրսը։

Ընդ որում՝ Գորիսում համայնքի ղեկավարի պաշտոնակատարն «Առուշ Առուշանյան» դաշինքից էր, իսկ Տեղի համայնքապետի պաշտոնակատարը՝ «Քաղաքացիական պայմանագրից»։

Այսպիսով, Գորիսում ՔՊ-ն պարտության մատնվեց նաև այն նույն խախտումների արդյունքում, որոնցով այդ նույն ՔՊ-ն հաղթեց Տեղի ընտրություններում։ ․․․ Ընդ որում՝ Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքը և Տեղում ՔՊ-ն մի շարք այլ ընտրախախտումներ են արել։

Հիմա հարց՝ ո՞րն է լինելու ՔՊ-ի քաղած դասը՝

Ա) պետք է ինստիտուցիոնալ ժողովրդավարություն զարգացնել,

Բ) պետք է դիմել արդյունք տվող ընտրախախտումներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր