Պերմի երկրամասի Սարս գյուղում 12-ամյա աշակերտը կրակոց է արձակել դպրոցում. տուժածներ չկան, այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում կատարելով իրավապահներին: «Աշակերտը դպրոց է գնացել հրազենային զենքով, հասցրել է մեկ անգամ կրակել առաստաղին: Դպրոցում եղել է միայն պահակը»,- նշել է գործակալության զրուցակիցը: Տղային ձերբակալել են, հանգամանքները պարզվում են: Նշվում է, որ աշակերտը գտնվել է հուզական վիճակում: |