ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Զենքի սև շուկայում Բաքուն տարանցիկ կենտրոն՝ ահաբեկչական խմբերին զինամթերք ապահովելու առումով». Փույա Հոսսեյնի
18:14, 18.10.2021 | mamul.am
3477 | 0

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսսեյնին ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանի կենտրոնական դերը՝ զենքի սև շուկայում ահաբեկիչներին զինամթերք ապահովելու գործում. իրանական թելեգրամյան ալիքները հրապարակել են կարևոր փաստաթղթեր
Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության փաստաթղթերը, որոնք կոտրվել և բացահայտվել են 2017 թվականին, ցույց են տալիս, որ Բաքվի ղեկավարությունը օգտագործում է Silk Way ավիաընկերության գաղտնի և դիվանագիտական ​​թռիչքները՝ սև շուկայում զենք մատակարարելու համար: Այդ փաստաթղթերում տեսանելի է Սաուդյան Արաբիայի պատվերով՝ Սիրիայում ԻԳԻԼ-ի ահաբեկչական խմբավորումներին զենքի մատակարարումը:
Զենքի սև շուկայում Բաքուն հանդիսանում է տարածաշրջանում ռազմական սպառազինության տարանցիկ կենտրոն՝ ահաբեկչական խմբերին զինամթերք ապահովելու առումով, որոնց աջակցում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և այլ տերություններ»:

Աղբյուրը` Փույա Հոսսեյնի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր