Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են երեկ՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: РИА Новости-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է մի քանի քաղաքներում: Գորիսում ընդդիմադիր «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 6 269, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3 568 քվե: Իշխանությունը պարտվել է նաև Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում, նշել է Коммерсантъ-ը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 7 786 ձայն, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9 631: Интерфакс-ն էլ ընդգծել է, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում հաղթել է կալանիք տակ գտնվող քաղաքապետը: |