ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Կալանքի տակ գտնվող քաղաքապետը հաղթել է Գորիսի ՏԻՄ ընտրություններում. ռուսական մամուլի անդրադարձը
12:24, 18.10.2021 | mamul.am
9522 | 2

Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են երեկ՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին:

РИА Новости-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է մի քանի քաղաքներում: Գորիսում ընդդիմադիր «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 6 269, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3 568 քվե:

Իշխանությունը պարտվել է նաև Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում, նշել է Коммерсантъ-ը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 7 786 ձայն, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9 631:

Интерфакс-ն էլ ընդգծել է, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում հաղթել է կալանիք տակ գտնվող քաղաքապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր