ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.41, EUR 555.14, RUB 6.62, GBP 652.79
0 °C, 0 °C ... +10 °C Վաղը`+8 °C
«Առուշանյանի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է տեղակալը, մինչև նա դուրս գա կալանավայրից». Ռ. Հայրապետյան
13:30, 18.10.2021
1442 | 0

«Էս փուլում ընթացակարգը լինելու ա հետևյալ կերպ՝ արդեն ընտրված ավագանին ԸՕ սահմանադրական օրենքի և ՏԻՄ մասին օրենքի դրույթներին համապատասխան ձևավորվելու է և, ըստ էության, առաջիկա 10 օրվա ընթացքում կունենանք Գորիս համայնքի ավագանու նոր կազմ: Եթե չեմ սխալվում, Առուշ Առուշանյանը մինչև 2022թ. հոկտեմբեր դեռ պաշտոնավարման ժամկետ ունի, այսինքն՝ շարունակելու է պաշտոնավարել որպես Գորիս համայնքի ղեկավար: Քանի որ ցուցակը ղեկավարել է Առուշանյանը, կարծում եմ՝ կալանավայրից ինքնաբացարկի դիմում կներկայացնի՝ համայնքի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ, և երկրորդ համարից ներքև կձևավորվի համայնքի ավագանին, եթե չլինեն ինքնաբացարկի այլ միջնորդություններ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Վերջինի խոսքով, ըստ ՏԻՄ դրույթների, Առուշանյանի բացակայության դեպքում, նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է ղեկավարի տեղակալը, մինչև նրա՝ կալանավայրից դուրս գալը:

Հիշեցնենք՝ Գորիսում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է Առուշ Առուշանյանը:

Ռ. Հայրապետյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր