ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 485.86, EUR 548.34, RUB 6.48, GBP 648.04
+9 °C, +6 °C ... +13 °C Վաղը`+14 °C
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են կրում». Պուտին
14:18, 18.10.2021
3471 | 4

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններն իսկապես դաշնակցային բնույթ են կրում. քաղաքական բովանդակալից երկխոսություն ու արդյունավետ համագործակցություն է ծավալվում երկու երկրների միջև տարբեր ոլորտներում. ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին՝ Պուտինի խոսքերն է փոխանցում ТАСС-ը: «Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի դեր ունի միջտարածաշրջանային համագործակցությունը, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և այլ ոլորտներում»,- նշել է ՌԴ նախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր