ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգույշ լինի». Իրանի ԱԳՆ
14:48, 18.10.2021 | mamul.am
7066 | 1

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն, անդրադառնալով Ադրբեջանի պաշտոնատար անձանց մեղադրանքներին Իրանի հասցեին, կոչ է արել այդ երկրի ղեկավարությանը՝ թույլ տալ դիվանագիտական ճանապարհով շարունակել երկխոսությունը և խուսափել բացասական հայտարարություններից:

Մամուլի խոսնակը նաև նշել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները բնականոն ընթացք են ունեցել՝ կոչ անելով Ադրբեջանին զգույշ լինել և չհայտնվել երրորդ երկրների ծուղակում, փոխանցում է IRNA-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սայեդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ Իրանն ու Հայաստանը զբաղված են եղել թմրամիջոցների համատեղ շրջանառությամբ, ասել էր, որ Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր