«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա Ավանի եկեղեցու քահանան է․․․
Տարիներ առաջ թոռնիկիս հետ գնացինք եկեղեցի։ Մոմավաճառին խնդրեցի մոմ տալ։ Հանկարծ նկատեցի կրծքին ամրացված հանրապետականի կրծքանշանը: Անկախ ինձնից ձեռքս մեկնեցի, պոկեցի այն և շպրտեցի: Նա մեղավոր հայացքով ասաց, թե ինքը մեղավոր չէ, իրեն ստիպում են, եթե չանի, չեն թողնի աշխատի:
Պատկերացնում եք՝ քահանայի պահանջով մոմավաճառը դարձել էր հանրապետական:
Սա աստծուն ծառայելու փոխարեն միշտ ծառայել է նախկին հանցավոր ռեժիմին»: