ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Գորիսը քեզ մերժեց, թքեց քո երեսին». Սայաթ Շիրինյան
15:42, 18.10.2021 | mamul.am
7575 | 9

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի գրառումը. «Կարմիր գլխարկներն էլ չփրկեցին։ Գորիսը հաղթեց, Առուշ Առուշանյանը ջախջախիչ պարտության մատնեց նիկոլին՝ քայլառաստներին։

Արդեն պարզից էլ պարզ է, որ Սյունիքում հունիսի 20-ին տեղի էր ունեցել նախադեպը չունեցող ընտրակեղծարարություններ։ Առանց բանակի միջամտության՝ ուղղորդված կրկնաքվեարկության՝ նիկոլը պարտվեց, ջախջախվեց։

Անգամ ոստիկանության բեսպրեդելը՝ անթաքույց միջամտությունը, բռնաճնշումները, խուզարկություններն անզորու եղան կոտրել սյունեցու կամքը։ Սյունեցին արհամարհեց անգամ՝ իշխանությունների խոստացված մեկ միլիարդ դրամի ներդրումը, ընտրակաշառքները։

նիկո՛լ, դու իրավունք չունեիր և հիմա էլ իրավունք չունես սյունեցիների անունից խոսել, Գորիսը քեզ մերժեց, թքեց քո երեսին։

Քեզ մերժեց նաև թասիբով գյումրեցին։ նիկոլի վարկանիշը սրընթաց գահավիժել է, հասել՝ զրոյի։ Ստախոսությամբ, խաբեությամբ, պոպուլիզմով այլևս առաջ չես գնա։ Դու ապագա չունես, քեզ հետ Հայաստանն ապագա չի ունենա։ Դու ջախջախվեցիր ու շարունակելու ես ջախջախվել»։

Աղբյուրը` Սայաթ Շիրինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր