Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարարը: Նրանք երկկողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Վրաստանի պաշտպանական ոլորտներում համագործակցությունը: Ավելի ուշ, Պենտագոնի ղեկավարը վրաց գործընկերոջ հետ հանդես կգա լրատվամիջոցների համար համատեղ ասուլիսով։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համաձայնագիր կստորագրվի, որի նպատակն է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունն ու ընդլայնել հնարավորությունները, հայտնում է aliq.ge-ն: |