ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Երկրաշարժ՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում
15:48, 18.10.2021 | mamul.am
3369 | 1

Հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:49-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 10:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 45.67⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի՝ Ղազախ քազաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում 2 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Շնող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր