ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ծիտիկ, ծիտիկ», «Այ իմ գնդակ»... քչերը գիտեն, որ սիրված մանկական բանաստեղծությունների հեղինակը Վանո Սիրադեղյանն է
20:30, 18.10.2021 | mamul.am
15859 | 0

ՀՀ պետական, կուսակցական, հասարակական և գրական գործիչ Վանո Սիրադեղյանը նաև մի շարք սիրված մանկական բանաստեղծությունների հեղինակն է: Քչերը գիտեն, որ նրա գրչին են պատկանում «Ծիտիկ, ծիտիկ մոտ արի», «Այ իմ գնդակ, իմ գնդակ» և այլ մանկական բանաստեղծություններ: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Ծիտիկ, ծիտիկ մոտ արի
Քեզ տամ ցորեն ու գարի
Չվախենաս չթռչես
Ես չեմ ուզում բռնել քեզ:

***

Այ իմ գնդակ, ջան գնդակ,
Կարմիր, կանաչ, կապուտակ․․
Թռի՛ր վերեւ, իջի՛ր ցած
Չալոն մնա զարմացած:
Գլոր-գլոր գլորվիր,
Խոտերի մեջ մոլորվիր․
Փիսոն գտնի, խըտըտի,
Խունջիկ-մունջիկ պըտտըտի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր