ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ռուս խաղապահները մտել են զորամաս և պահանջել հանել Արցախի Հանրապետության դրոշը». Ալվինա Աղաբաբյան
20:06, 18.10.2021 | mamul.am
5803 | 1

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 15-ին ռուս խաղապահները մտել են Արցախի ՊԲ N զորամաս և ասել, որ զորամասի վրայից հանեն Արցախի Հանրապետության դրոշը։
Մեր զինծառայողները` մարդիկ, որ 44-օր շարունակ թշնամու հետ կռիվ են տվել հանուն հայրենիքի ու պետության, որոնց խորհրդանիշն է հենց այդ դրոշը, բնականաբար, այն չեն հանել ու ճանապարհել են խաղաղապահներին։
Որպես առաջին արձագանք` ուզում ես տրվել գայթակղությանն ու էմոցիաներին և մի քանի քաղցր խոսք ասել ռուսների հասցեին, բայց երբ լսում ես, որ ըստ ՀՀ ԱԺ պատգամավորի` «Շատ վտանգավոր է «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը։ Գերնպատակը Հայաստանն է ոչ թե Արցախը։ Խնդիրը չի կարող գնալ էդ տարածքը Հայաստանինը համարելուն, խնդիրը պետք է գնա՝ էդ մարդիկ Ադրբեջանի ներսում վտանգվա՞ծ են, թե՞ ոչ», հասկանում ես, որ ռուսներին ասելու ոչինչ էլ չունես։ Եթե սեփական երկրիդ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը Հայաստանը միանգամայն պատկերացնում է առանց Արցախի, ավելին` Արցախն ընդունում է որպես Ադրբեջանի տարածք, ռուսն ինչի՞ չպիտի ասի` զարամասի վրայից Արցախի դրոշն իջեցրեք։
Բայց այստեղ մեկ այլ բան է շատ կարևոր։
Փաստորեն` ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ` ՈՉ ԵՎ ՏԵՐ ԼԻՆԵԼ ՔՈ ՈՉ-ԻՆ։
Ամեն հերթական զիջում` մեծ թե փոքր, նոր զիջման է բերելու։
Իսկ ուժի ու արժանապատվության լեզուն ընդունում են բոլորը, այդ թվում` թշնամին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր