ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+14 °C
«Մտահոգիչ լուրեր են գալիս Փելա բարձունքը թշնամուն հանձնելու մասին». Նաիրի Հոխիկյան
21:30, 18.10.2021
3712 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Սյունիքից մտահոգիչ լուրեր են գալիս Կապանին հարակից Փելա բարձունքը թշնամուն հանձնելու մասին։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատում է, նույնը ասում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ շեշտելով, որ հայկական զորքը հետ է քաշվել՝ տեղը զիջելով Ադրբեջանի զորքին։
Առաջիկա ժամերին ինքս կխոսեմ պաշտոնյաների, զինվորականների ու տեղացիների հետ։
Այդ բարձունքը մի վայրում է, որի վրա կանգնելը թշնամուն կտա անասելի մեծ ռազմավարական առավելություն՝ թիրախավորելով առնվազն 6 հայկական բնակավայր, վերահսկողության տակ վերցնելով ՀՀ մի շարք ճանապարհներ։
Կարևոր է իմանալ, որ այդ բարձունքը ԽՍՀՄ տարիներին եղել է ՀՀ կազմում»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր