ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+14 °C
«Հատված առ հատված, սար առ սար, ճանապարհ առ ճանապարհ սահմանը դելիմիտացվելու է և դեմարկացվելու». Կարեն Հեքիմյան
22:18, 18.10.2021
2157 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ անընդհատ սպառնում են սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկով: Մեծամասնությունն էլ դրան դեմ է: Սակայն, քչերն են հասկանում, որ այդ գործընթացը վաղուց մեկնարկել է: Մեկնարկել է Սոթքից, Որոտանից, Շուռնուխից, Գորիս-Կապան ճանապարհի հատվածներից, Սև լճից, Գեղաքունիքի Կութից, Իշխանասարից և Փելա սարից: Վստահաբար, այն շարունակվելու է Տիգրանաշենում, Սոֆուլու/ Բարխուդարլույում, Ոսկեպարում: Սակայն, զուտ «պատահաբար» դելիմիտացիան և դեմարկացիան կշրջանցեն Արծվաշենը:
Ի՞նչ եմ ցանկանում ասել: Կամ հայ հասարակությունը ծայրաստիճան միամիտ է (անգրագետ է) և չի հասկանում դելիմիտացիա և դեմարկացիա բառերի իմաստը, կամ էլ այն գոհ է առկա վիճակից և երկդիմի է:
Շատ շուտով, հատված առ հատված, սար առ սար, ճանապարհ առ ճանապարհ սահմանը դելիմիտացվելու է և դեմարկացվելու: Իսկ հայ հասարարակությունը դեռ սպասում է այդ գործընթացի «պաշտոնական» մեկնարկին, որպեսզի «հուժկու» հանրահավաքներով խափանի Փաշինյան-Ալիև տանդեմի նախաձեռնած սահմանի դելիմիտացիան և, առավելևս՝ դեմարկացիան:
Այսպես էլ ապրում ենք: Սպասասրահում»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր