«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ անընդհատ սպառնում են սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկով: Մեծամասնությունն էլ դրան դեմ է: Սակայն, քչերն են հասկանում, որ այդ գործընթացը վաղուց մեկնարկել է: Մեկնարկել է Սոթքից, Որոտանից, Շուռնուխից, Գորիս-Կապան ճանապարհի հատվածներից, Սև լճից, Գեղաքունիքի Կութից, Իշխանասարից և Փելա սարից: Վստահաբար, այն շարունակվելու է Տիգրանաշենում, Սոֆուլու/ Բարխուդարլույում, Ոսկեպարում: Սակայն, զուտ «պատահաբար» դելիմիտացիան և դեմարկացիան կշրջանցեն Արծվաշենը: |