ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ընթերցեք, թե ինչ է այսօր հայտարարել Քոչարյանենց թայֆի մոսկովյան մի ոչ շարքային ներկայացուցիչ». Արթուր Դանիելյան
02:06, 19.10.2021 | mamul.am
10686 | 2

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ հիմա ընթերցեք, թե ինչ է այսօր հայտարարել Քոչարյանենց թայֆի մոսկովյան մի ոչ շարքային ներկայացուցիչ. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմություն է մտել շնորհիվ նրա, որ, շարունակելով իր հոր գործը, լուծեց Ղարաբաղյան խնդիրը». ՌԴ Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկի:
Սլուցկին, ով փաստացի ՌԴ օրենսդիր մարմնի արտաքին գործերի ղեկավարն է, սա ասել է «շեյխ» Ալլաշուքյու Փաշազադեի հետ հանդիպման ընթացքում: Փաշազադեին դե գիտեք, էն գյադեն ա, որին մեր Կաթողիկոսը յանիմ կռել ա հետը հանդիպելով: Սլուցկու մասին էլ եմ ձեզ պատմել Փաշինյանի Մոսկովյան առաջին վոյաժի դիտակետից:
Ու ասեմ ձեզ, նենց չի, որ Սլուցկու պնդումը անհիմն է: Արցախում թուրքերը մեր զինվորներին տրաքցնում են ծանր հրետանով, պատանդ են պահում, հաց ու ջրից են զրկում, իսկ դրա մասին արտահոսքերը առաջին հերթին հերքում է «ընդդիմություն» կոչեցյալը: Հիմա, եթե վաղը ՀՀ-ն որոշի Արցախի անկախությունը ճանաճել ես վստահ եմ սրանք հելնելու են հակառակը պնդեն: Ասելու են՝ պետք չի, մի սադրեք, մենք պատրաստ չենք... ու տենց...
Դուք կհարցնեք՝ Սլուցկու էս խոսքերը որևէ արձագանք գտա՞ն ՀՀ քաղաքական դաշտում: Իհարկե ոչ: Գտնեն, որ ի՞նչ, նրանք հազիվ լուծել են Արցախի հարցը... Արցախ էլ չկա: Ու սրա համար շնորհակալ եմ ես ԲՈԼՈՐԻՆ!!
Հ.Գ. չար լեզուները պնդում են, որ Սլուցկին հանրահայտ Րեսինի արտամուսնականբ որդին է: Համենայնդեպս նա Րեսինին հենց «հայրիկով» է դիմում: Վլադիմիր, դե իհարկե, Իոսիֆովիչ Րեսինը Մոսկվայի քաղշինի պետն էր Լուժկովի օրոք (նույնիսկ քաղաքապետի ԺՊէ եղել) ու հետո մտավ Պետդումա: Հենց Րեսինի շնորհիվ են ադրբեջանի հրեաները գրավել Մոսկվայի մանրածախ առևտուրի շուկան: Բնականաբար Րեսինն էլ է հրեա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր