ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Տարածքներ գրավելուց են խոսում որոշ ուժեր, այնինչ ՀՀ-ն պահելու խնդիր ունենք»․ Էդմոն Մարուքյան
22:30, 18.10.2021 | mamul.am
3356 | 0

«Ես ասում էի՝ ժողովո՛ւրդ, երբ մեծ-մեծ բաներ եք ասում, մտածե՞լ եք, որ մի ամբողջ սերունդ չգիտի, որ մենք չենք մեր սահմանը պահում»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան:

Ըստ նրա՝ ՀՀ-ում այժմ պետք են անկեղծ, ազնիվ քննարկումներ՝ մեր չափն իմանալու համար. «Կենացները մի կողմ՝ ի՞նչ կարող ենք և ի՞նչ չենք կարող անել։ Ի սկզբանե անիմաստ մարդկանց դրան չտրամադրել, էդ կենացներով չմեծացնել հաջորդ սերունդներին և արկածախնդրությունների չտանել պետությունը։ Արկածախնդրություն է այն, որ մենք հիմա ուժեր ունենք, որ հազարավոր մարդկանց կողմից ընտրված են, դեռ տարածքներ են գրավում՝ մենք Հայաստանը պահելու խնդիր ունենք, նոր տարածքներ գրավելուց են խոսում։ Հազարավոր մարդիկ լսում ու ասում են՝ դա ճիշտ է, դա ստացվող բան է, հայը դա պիտի անի»,- ընդգծել է Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Տարածքներ գրավելուց են խոսում որոշ ուժեր, այնինչ ՀՀ-ն պահելու խնդիր ունենք»․ Էդմոն Մարուքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր