Պետական դավաճանության համար մեղադրվող արցախցի երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի դատախազությունը։ Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ պետական դավաճանության հանցադեպով։ Ձերբակալվել էր ԱՀ քաղաքացի Մ.Ա.-ն` Ադրբեջանի հատուկ ծառայություններին կամ նրանց ներկայացուցիչներին` ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ քաղաքում գտնվելու և ազատ տեղաշարժվելու տեսարաններ ներկայացնող տեսանյութեր տրամադրելու կասկածանքով: Նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ նա միակը չէ, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների թակարդն է ընկել։ Այլ արցախցիներ ևս տարբեր դրդապատճառներով կապ են հաստատել սոցիալական կայքերի «խոստումնալից» նոր ծանոթների հետ։ Հետագայում այդ տեսանյութերը մոնտաժելու և քարոզչական խոսք ավելացնելու եղանակով վեր են ածվել արցախցիներին ահաբեկելու, վախի մթնոլորտ ստեղծելու և տեղեկատվական գրոհ իրականացնելու գործիքի ու տարածել սոցցանցերով ու լրատվամիջոցներով: ԱՀ դատախազությունը մեկ անգամ ևս կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի օգտատերերի հետ շփումներից, նման իրավիճակներում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը։ |