ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից ՌԴ ապրանքների արտահանմանը. բեռնատարների հերթը հասել է 10 կմ-ի
23:36, 18.10.2021 | mamul.am
3968 | 0

Ադրբեջանը Իրանի հետ լարված հարաբերությունների պատճառով սկսել է խոչընդոտել Իրանից ՌԴ ապրանքների արտահանմանը։ Այս մասին հայտարարել է Ռուս-իրանական առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Դենիս Ջալալիֆարը: Ըստ նրա, Իրանից Ռուսաստան արտահանման 80%-ը մթերային և գյուղատնտեսական ապրանքներ են, որոնց մեծ մասն ադրբեջանական Աստարայի սահմանից է ուղարկվում։ «Այդ ուղղությամբ մենք բախվում ենք սաբոտաժի և Ադրբեջանի իշխանությունները փաստացի հրաժավում են համագործակցել»,- Ջալալիֆարի խոսքերն է փոխանցում

ILNA գործակալությունը: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ուղղակի չի ասում, որ սահմանը փակ է, սակայն արհեստական խոչընդոտներ է ստեղծում իրանցի գործընկերների համար։ «Սկզբում էլեկտրականությունն անջատեցին, այնուհետև ռենտգենի սարքն էր խոտանված, հետո՝ հսկող շներ չկային»,- ասել է նա՝ նշելով, որ այդ պատճառով շատ բեռնատարներ հերթ են կանգնում ​​սահմանին, որն Աստարայում հասնում է 10 կիլոմետրի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր