ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ադրբեջանի ոստիկանությունը տուգանել է հայ վարորդին. սպառնում են բռնագրավել մեքենան
00:00, 19.10.2021 | mamul.am
6790 | 1

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ՀՀ Սյունիքի մարզի բնակչին` «երթևեկության կանոնները խախտելու» համար:

Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել` նշելով, թե Հայաստանի քաղաքացիները պետք է տուգանքները վճարեն Ադրբեջանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության կայքում:
«ՀՀ քաղաքացիների կողմից տուգանքը չվճարելու դեպքում, երբ նրանք կհայտնվեն Գորիս-Որոտան ավտոճանապարհին, նրանց մեքենաները կբռնագրավվեն և կտեղափոխվեն տուգանային հրապարակ»,- հայտարարել է հակառակորդը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր