ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ՔՊ-ն շարունակում է «0» մնալ առանց Նիկոլ Փաշինյանի. «Ժողովուրդ»
08:48, 19.10.2021 | mamul.am
3953 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կիրակի հանրապետության մի շարք համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն կրեց հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի խոշորացված համայնքներում: ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանն անձամբ չի մասնակցել՝ հույս ունենալով, որ իր մերձավոր շրջապատը կկարողանա լուծել հաղթանակի հարցերն ավտոնոմ եղանակով, ինչը ոչ միայն չստացվեց, այլ, ինչպես մեզ հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից մեկը խոստովանեց, միայնակ տապալվեցին: Իրականում մինչև հիմա ժողովուրդը Նիկոլ Փաշինյանից այն կողմ ոչ մեկին չի տեսնում ու չի հավատում. բոլորը կախված են իրենից: Որպես օրինակ՝ բանախոսը բերում է ընդամենը երկու-երեք ամիս առաջ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սյունիքում, որտեղ ՔՊ-ն բացարձակ հաղթանակ տարավ, քանի որ այնտեղ այցելել ու քարոզարշավին մասնակցել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը: Հատկապես մեծ է դժգոհությունը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կատարած աշխատանքից, որը համակարգում էր ընտրությունները Սյունիքի մարզում, ու թիմի ներսում ընկալվում է որպես խիստ գոռոզացած, բայց իրականում ոչ կոմպետենտ մարդ:

Հետաքրքիր վիճակ է նաև Գյումրիի հետ կապված. մեզ ասացին, որ ՔՊ թեկնածուն, ՔՊ պատգամավորներն ու կուսակցական ակտիվն այնքան թույլ են այդ քաղաքում, նրանց բացարձակ մեծամասնության անցած ճանապարհն այնքան անհասկանալի, անընկալելի է գյումրեցիների համար, որ Սամվել Բալասանյանը, չլինելով Գյումրիում ու անհայտ պատճառներով բացակայելով երկրից, իր ազգանունը կրող դաշինքով հաղթանակ տարավ իշխանությունների նկատմամբ: Իհարկե, շատերը կարծում են, որ քաղաքապետի հարցում նախապես պայմանավորվածություն կար, ու ՔՊ թեկնածուն, այնուամենայնիվ, կընտրվի Գյումրու քաղաքապետ, սակայն փաստացի կունենա Անգլիայի թագուհու կարգավիճակ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր