ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայաստանի համար կարևոր է Վրաստանի անվտանգային շրջանակում ԱՄՆ դերի բարձրացումը». Ա. Բաբաջանյան
09:12, 19.10.2021 | mamul.am
3911 | 0

Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ-ը հանձնառու է՝ օգնելու Վրաստանին ամրապնդել պաշտպանական ուժերը և դյուրացնելու նրա եվրատլանտյան ինտեգրումը»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Վրաստանում:
Անկասկած է, որ այստեղ լոկ ԱՄՆ-Վրաստան կամ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերության շրջանակի հարց չէ: ԱՄՆ գործողությունները էական նշանակություն են ունենալու ռեգիոնալ անվտանգային համակարգի տեսանկյունից, ինչն իր հերթին կարող է անուղղակիորեն նպաստել այդ համակարգի «ռուս-թուրքական» պարփակում թույլ չտալու համար: Դա էլ իր հերթիան էական նշանակություն ունի Հայաստանի ռազմա-քաղաքական անվտանգային խնդիրների և օրակարգերի տեսանկյունից, հաշվի առնելով և այն, որ Հայաստանն ինքը օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք գործոնների բերումով էապես սահմանափակված է իր գործողությունների միջոցով դիվերսիֆիկացիա ապահովելուն, առնվազն՝ արագ դիվերսիֆիկացիա ապահովելու հարցում: Ահա այդ համատեքստում է, որ Հայաստանի համար էլ կարևոր է դառնում Վրաստանի ու ԱՄՆ պաշտպանական գործակցության խորացումը, Վրաստանի անվտանգային շրջանակում ԱՄՆ դերի բարձրացումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր