ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ». Տավուշի թեմի առաջնորդ
10:36, 19.10.2021 | mamul.am
2996 | 0

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան թեմի Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարում քարոզի ժամանակ ասել է. «Պատերազմի օրերին ամեն վայրկյանն ապրեցիք ոչ միայն ցավի, այլ նաև հաղթանակի տեսիլքով։ Սա պիտի չվերջանա։ Հաղթանակի տեսիլքը պիտի չավարտվի, անկախ նրանից, թե մենք ինչ հանգրվանում ենք այսօր գտնվում։
Իմ խնդրանքն է ձեզ․ այսօր է ժամը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե ավելի հաճախ վերադառնալու Հայաստան, վերադառնալու Արցախ»:

Տավուշի թեմի առաջնորդը, խոսելով Դադիվանքի հոգևորականների մասին, ասել է. «Առավոտ եմ խոսել Դադիվանքում ապրող մեր հոգևոր եղբայրների հետ, ովքեր փակված են այնտեղ, 6 ամիս ոչ մի ձևով դուրս չեն եկել այնտեղից, արգելված է մուտքն ու ելքը: Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգևոր եղբայրները: Պատկերացրեք մի պահ՝ ադրբեջանցի զինվորներով շրջապատված, գիշերները կրակոցներով, անընդհատ փորձելով վախեցնել, որպեսզի լքեն մեր սրբատունը, բայց իրենք համառորեն այնտեղ են, դուրս չեն գալիս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր