ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+3 °C, +3 °C ... +18 °C Վաղը`+8 °C
Վարդանյան եղբայրների 300 մլն դրամ աջակցության շնորհիվ Հայաստանում 150 անապահով ընտանիք կերջանկանա
12:24, 19.10.2021
4333 | 0

44-օրյա պատերազմից անմիջապես հետո, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տրվեց բարեգործական կենսական նշանակություն ունեցող ծրագրի մեկնարկը: Ամբողջ Հայաստանի տարածքից ընտրվեց 150 սոցիալապես անապահով ընտանիք, որոնք տարիներ շարունակ երեխա չէին ունենում և միակ ճանապարհը արտամարմնային բեղմնավորումն էր: Ծրագրի մեկնարկից 10 ամիս անց բազմաթիվ ընտանիքներում կյանքը վերաիմաստավորվել է: 45 զույգ արդեն սպասում է ապագա բալիկի լույս աշխարհ գալուն: Մյուսները բուժման և հետազոտությունների տարբեր փուլերում են: Անպտղության հաղթահարման ծրագրի իրականացման համար բարերարները տրամադրել են 300 մլն դրամ:

Վարդանյան եղբայրների 300 մլն դրամ աջակցության շնորհիվ Հայաստանում 150 անապահով ընտանիք կերջանկանա
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր