ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Դատարանն ընդմիջեց նիստը՝ պարզելու Արմեն Գևորգյանի պաշտպանի բացակայության պատճառը
14:12, 19.10.2021 | mamul.am
4160 | 0

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն ընդմիջվեց՝ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի բացակայության պատճառը պարզելու համար, այս մասին հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Ընդմիջումից հետո դատավորը հայտնեց, որ աշխատակազմը կապ է հաստատել Սահակյանի հետ, ով տեղեկացրել է, որ դատարանի էլեկտրոնային փոստին ուղարկել է դիմումը, որը ստացվել է ավելի ուշ, ապա ներկայացրեց բովանդակությունը. «Տեղեկացնում եմ ձեզ, որ շարունակում եմ քրգործի նյութերի բազմահատոր հատվածին ծանոթանալ: Բացի այդ, նախօրեին մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը, խնդրում եմ նիստը հետաձգել, քանի որ վեը նշված պատճառներով ներկայանալ չեմ կարող»:

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր