ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Գորիսում պարտվել եմ հեղափոխությունը տապալած քաղաքական ուժին և օրեցօր արմատացող առուշանյանական կլանին». Նարե Հովհաննիսյան
14:42, 19.10.2021 | mamul.am
7850 | 0

Հոկտեմբերի 17-ին Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ներկայացրած Նարե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիսում ես պարտվել եմ հեղափոխությունը տապալած քաղաքական ուժին և օրեցօր արմատացող առուշանյանական կլանին։

Ասելիքս այս օրերի ընթացքում տեսածիս չափ շատ է, բայց չեմ խոսի, որովհետև մեդիայի ստեղծած Գորիսի, կենաց-մահու ընտրայքարի ու հերոսական հաղթանակների մասին այսօր բոլորն են խոսում։ Ես գիտեմ իրական Գորիսի մասին ու կխոսեմ հետո, երբ մեդիան կմոռանա իր ստեղծած հերոսների ու Գորիսի մասին, երբ գորիսեցին կմնա մենակ ու երևանյան մամուլից լքված...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր