ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխության կարիք կա: Այդ ընտրություններում այս երևույթը շատ ավելի կարևոր է, քան ընտրված կամ չընտրված համայնքապետերի անուն-ազգանունները։ Իշխող կուսակցությունը տեսանելի պարտություն կրեց, իսկ ընդդիմությունն ընդհանրապես չմասնակցեց, քանզի հաշվարկված էր, որ նրանք նույնպես մերժվելու են ընտրողի կողմից: Այսինքն, հունիսի 20-ի արդյունքներն արդեն առ ոչինչ են: Հայաստանում առկա է նոր քաղաքական-հասարակական հոսանքների և միավորների կենսական պահանջ։ Ակնհայտ է դառնում, որ հասարակությունը պահանջում է նոր օրակարգ և միավորող գաղափարներ։ Քաղաքական հայտնի և անհայտ ուժերը պետք է լսեն ժողովրդի ձայնը»: |