ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչ-որ եվրոխորհրդարանական խելացի դեմքով դուրս է գալիս ու մեզ իմաստուն խորհուրդներ տալիս». Իրակլի Ղարիբաշվիլի
17:12, 19.10.2021 | mamul.am
5093 | 0

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե նշանակություն չունի՝ ո՛ր եվրոխորհրդարանականն ինչ կասի Սաակաշվիլիին ազատ արձակելու թեմայով: «Մեզ համար կարևոր է՝ ինչ կասի ժողովուրդը»,- նշել է նա՝ հավելելով, որ հարցի շուրջ մշտապես շահարկումներ են իրականացվում: «Ինչ-որ եվրոխորհրդարանական խելացի դեմքով դուրս է գալիս ու մեզ իմաստուն խորհուրդներ տալիս... Այդ ցանկում, որը ես չեմ տեսել, բայց ինձ պատմել են, վրացական ազգանուններ ենք հայտնաբերել: Թե երբ վրացիները դարձան եվրոպացի խորհրդարանականներ, չգիտեմ»,- ասել է վարչապետը:

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Սաակաշվիլին պետք է կանգնի օրենքի առաջ և ոչինչ չի կարող խոչընդոտել արդարադատության ճանապարհին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր