ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+14 °C
Մեկ օր Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի
19:00, 19.10.2021
1058 | 0

Երևանի կենդանաբանական այգին հայտնում է․ «Ուշադրություն
Տեղեկացնում ենք, որ 2021թ․ հոկտեմբերի 20-ին Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի։
Այգում անցկացվելու է «Երազանքի երեկո» միջոցառումը հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ ունեցող, սոցիալապես անապահով երեխաների և նրանց ընտանիքների համար։
«Երազանքի երեկո կենդանաբանական այգում» (Dreamnight at the Zoo) միջոցառումն առաջին անգամ իրականացվել է Ռոտերդամի կենդանաբանական այգում 1996թ․-ին։ Այժմ ամենամյա միջոցառման համաշխարհային ցանցի անդամ են շուրջ 35 երկրների ավելի քան 300 կենդանաբանական այգիներ։
Երևանի կենդանաբանական այգում միջոցառումն իրականացվում է արդեն երրորդ անգամ։
«Երազանքի երեկո»-ի ընթացքում կենդանաբանական այգին փակվում է սովորական այցելությունների համար, իսկ հրավիրյալների առջև դռները բացվում են որպես հատուկ կարևորության հյուրերի։ Այգու բոլոր ծառայությունները հյուրերի համար կլինեն անվճար, բացի այդ, կկազմակերպվեն կենդանի համերգներ ու թատերական ներկայացումներ, կենդանիների ցուցադրական կերակրումներ, ինտերակտիվ զարգացնող խաղեր, հյուրասիրություն և նվերներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր