ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանն արժանացել «Ժանգոտ կողպեք» մրցանակին․ պարզաբանում
18:54, 19.10.2021 | mamul.am
2316 | 0

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ–ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր 2021թ.-ի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ժանգոտ կողպեք շնորհվեց Երևանի քաղաքապետարանին:

Մեզ համար ակնկալելի էր Քաղաքապետարանի ինքնապաշտպանական բնազդի դրսևորումները։ Մեր խորհուրդը ձեզ՝ հոխորտալու փոխարեն բարեփոխումներ արեք ձեր ներքին փաստաթղթաշրջանառության համակարգում, հիմնովին նորոգեք քաղաքացիների հետ աշխատանքի խողովակները, ի վերջո, իրականացրեք ծառայողական քննություն՝ պարզելու ինչու՞ պատշաճ ընթացք չի տրվել Ֆիզգառադոկի բնակիչների, ինչպես նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի բազմաթիվ հարցումներին և բողոքներին։

Երևանի քաղաքապետարանին տրվել է ժանգոտ կողպեք երկու հիմքով՝

Առաջին հիմքը ԻԱԿ-ի հարցման ոդիսականն է.

ԻԱԿ-ին արդեն երեք ամիս է չի հաջողվում ստանալ հարցման լիարժեք պատասխան։ Նույնաբովանդակ մի քանի հարցումների պատասխանները ներկայացվել են օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառմամբ կամ սխալ մեկնաբանման հետևանքով: Իսկ վարչական բողոքը մնացել է անպատասխան։

Այսպիսի համառություն մենք երկար տարիներ ականատես չէինք եղել եւ ստիպված ենք այս կառույցին հանդիպել արդեն դատարանում։

Երկրորդ հիմքը Ֆիզիկայի բանավանի պատմությունն է։

Ավելի քան երկուսուկես տարի բնակիչները փորձում են ստանալ անհարժեշտ տեղեկատվություն իրենց շահերի պաշտպանության համար։ Քաղաքապետարանը բազմիցս խախտել է բնակիչների՝ տեղեկություն ստանալու լինելու իրավունքը, չի տրամադրել և կամ ուշացրել է կարևոր փաստաթղթերի տրամադրումը, չի տվել առարկայական ու կոնկրետ պատասխաններ նրանց հարցերին։

Գիտավանի բնակիչները պատշաճ չեն տեղեկացվել հանրային լսումների մասին,

Քաղաքացիները երկու անգամ 500 ստորագրությամբ ու անձնական տվյալներով նամակ են ուղարկել անձամբ քաղաքապետին, ուղիղ և ավագանու միջնորդությամբ հանդիպում են խնդրել քաղաքապետի հետ, առաջարկել են քննարկել խնդիրը, հրավիրել են բանավան․․․ Որևէ անգամ քաղաքապետը անձամբ չի պատասխանել քաղաքացիներին, որևէ արձագանք չի ստացել անձամբ հանդիպելու դիմումը, ոչ մի պատշաճ արձագանք չի եղել 500 քաղաքացիների պահանջին ու մտահոգությանը։
Չեն տրամադրվել անհրաժեշտ Շինփաստաթղթերը
Արդյունքում, թաղամասի բնակիչները զրկվել են օր առաջ նշված փաստաթղթերը դատական կարգով վիճարկելու և հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորությունից։
ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները որոշվում են վաթսունից ավելի չափանիշների գհահատման հիման վրա։ Այս տարի ի լրումն, մենք հարցումներ ենք իրականացրել նաեւ յոթ տասնյակից ավելի լրագրողների եւ մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը բաց եւ փակ պետական կառույցների մասին։ Նշենք, որ գնահատման ժամանակաշրջանը ներառում է 2020թ. սեպտեմբերից մինչեւ այս տարվա սեպտեմբերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր