Sputnik Արմենիան հայտնում է Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները։
Նրանք են.
1.Ամբարդարյան Մելս Կարապետի
2.Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
3.Մանուկյան Ժորա Վանոյի
4.Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
5.Մանուկյան Հովսեփ Ռոբերտի
Նրանցից 3–ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Այդ օրը նմանատիպ վճիռ էր կայացվել ևս 10 ռազմագերու նկատմամբ։ Դրանից բացի, Բաքվի դատարանում նմանատիպ դատավճիռ էր կայացվել նաև 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ։