ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
36 ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի և Արմավիրի մի շարք փողոցներում
22:48, 19.10.2021 | mamul.am
5508 | 0

Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում հոկտեմբերի 20/21-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Դավթաշեն վարչական շրջան՝ Դավթաշենի 1-4 բնակելի զանգվածներ, Դավթաշեն գյուղի 1-10 փողոցներ, Ձոր 1, 2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան, Աղաբաբյան, Անդրանիկ Իոսիֆյան, Փիրումյան, Տ.Պետրոսյան, Սասնա Ծռեր փողոցներ,
Աջափնյակ վարչական շրջան՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան թաղամասեր, Ալիխանյան Եղբայրներ, Բեկնազարյան, Մազմանյան, Շիրազ, Չաուշ, Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան, Լուկաշին, Լուկաշին 1-3 փողոցներ, Գ. Զոհրապ, Չուխաջյան փողոցներ, Սիլիկյան հին խճուղի, Աշտարակի խճուղի, Բաշինջաղյան փողոց, փակուղի և նրբանցքներ, Ֆուչիկի փողոց և նրբանցքներ, Մարգարյան փողոց և նրբանցքներ, Հալաբյան 22-65 շենքեր, Հասրաթյան 25/2, 25/4, 25/6 շենքեր,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս,
Կոտայքի մարզ՝ Զովունի գյուղի 20-26 փողոցներ, Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա գյուղեր,
Արմավիրի մարզ՝ Մերձավան գյուղ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր