ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.41, EUR 555.14, RUB 6.62, GBP 652.79
0 °C, 0 °C ... +10 °C Վաղը`+8 °C
Թուրքերն առևանգել են հղի քրդուհուն ու կտտանքների ենթարկելով սպանել. 300 առևանգում՝ 2 ամսում
20:24, 19.10.2021
4741 | 2

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները հոկտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Մաբաթա շրջանին հարակից Բիրիմջե գյուղից երկու քուրդ կնոջ են առևանգել։ Այս մասին հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը, հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի չէ, թե թուրքերն ուր են տարել 28-ամյա Միզգինին և 33-ամյա Սոզանին։
Նշվում է, որ նույն օրը МİT-ն առևանգել էր նաև 32-ամյա հղի մի կնոջ և կտտանքների ենթարկելով սպանել նրան։

Քրդաբնակ Աֆրինում վերջին երկու ամսում արդեն շուրջ 300 քաղաքացի է առևանգվել, այդ թվում՝ 25-ը կին, իսկ 6 քաղաքացի՝ սպանվել։

Աֆրինի մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ թուրքական պետությունը հուլիսի 29-ից օգոստոսի 23-ն Աֆրինում առնվազն 101 անձի է առևանգել, որից 17-ը՝ կին, 3-ը՝ երեխա։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր